Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Նիկոլ Փաշինյան. Իշխանությունը չպետք է գնա կառավարման համակարգի շրջադարձային փոփոխության

Նիկոլ Փաշինյան. Իշխանությունը չպետք է գնա կառավարման համակարգի շրջադարձային փոփոխության
21.02.2020 | 13:56

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմամբ՝ իշխանությունը չպետք է գնա երկրում կառավարման համակարգի շրջադարձային փոփոխության: Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում նա ասաց. «Մեր մտածածը հետևյալն է, որ մենք իրականացնենք սահմանադրական փոփոխություններ, լուրջ, բովանդակային փոփոխություններ, դե-ֆակտո, առանց խոշոր, սկզբունքային կառուցակարգեր փոխելու, բայց դե-յուրե դա լինի նոր Սահմանադրության ընդունում, որպեսզի մեկ անգամ ժողովուրդը գա և քվեարկի, և ընդունի այդ Սահմանադրությունը:


Իսկ, եթե չքվեարկի, առնվազն, մենք այն, ինչ ունենք, կունենանք։ Մեր խնդիրն է՝ ունենալ լեգիտիմ, լիարժեք, անառարկելի Սահմանադրություն, որ ժողովուրդը համարի իր ընդունածը, և, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես հիմա երևում է, որ պետք է ընթանա, ըստ ամենայնի հնարավոր կլինի այդ գործընթացը զուգակցել հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ»,- ասաց Փաշինյանը:


«Մենք Սահամանադրական իրականություն ստեղծելու ճանապարհով ենք գնում: Իմ դիրքորոշումն այն է, որ մենք կառավարման համակարգի փոփոխության, շրջադարձային փոփոխությունների չպետք է գնանք, կարծում եմ, որ դա կլինի նաև մեր քաղաքական թիմի գնահատականը, բայց սահմանադրական փոփոխությունները մշապես գոյություն ունեցող օրակարգ են ցանկացած երկրում»,-նշեց վարչապետը՝ նկատելով, որ ապրիլի 5-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելով ժողովուրդն իր քվեով կընտրի Սահմանադրությունը:

Դիտվել է՝ 2889

Մեկնաբանություններ